Մամուլ 2 տարի առաջ - 07:08 02-04-2024

Նիկոլ Փաշինյանը կրկին փակ հանդիպում կունենա ՔՊ-ական պատգամավորների հետ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կրկին փակ հանդիպում է նախատեսում ունենալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ:

Օրակարգում կրկին առաջիկայում սպասվող սահմանազատման աշխատանքներն են լինելու եւ ԵՄ անդամակցության հարցը:
Բանն այն է, որ երկու հարցերի մասով էլ դեռ շատ տարաձայնություններ կան իշխանական թեւի մեջ:

ԱԺ-ում մարտի 7-ին տեղի ունեցած փակ հանդիպման ժամանակ էլ ՔՊ-ականներին շատ հարցերի շուրջ չի հաջողվել համաձայնության գալ, ուստի որոշել են, որ նման ձեւաչափով հանդիպումները շարունակական են լինելու, մինչեւ բոլոր հարցականները պարզված լինեն:

Թեեւ, մյուս կողմից, ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, խոստովանել է բազմիցս իր թիմի առաջ, որ ոչ մի երկու քարտեզ չկա, որ համապատասխանեն իրար. յուրաքանչյուրն ունի իրենը ու բացառիկ ռելիեֆով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը