Արտաքին 2 տարի առաջ - 23:45 31-03-2024

Թուրքիայում ձայների հաշվարկը շարունակվում է․ ընդդիմությունը պահպանում է առաջատարի դիրքը

Թուրքիայում շարունակվում է այսօր կայացած տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների ձայների հաշվարկի գործընթացը։

Այս պահի դրությամբ ամփոփվել են ընտրատեղամասերի ավելի քան 61%-ից ստացած արդյունքները, որոնց համաձայն առաջատարն ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությունն է (ՀԺԿ), որին հաջորդում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ)։

Ստորև ներկայացնում ենք ընտրությունների նախնական արդյունքներ՝

Հանրապետական-ժողովրդական կուսակցություն՝ 37․40%
Արդարություն և զարգացում կուսակցություն՝ 36․49%
Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցություն (քրդամետ)՝ 5․92%
Ազգայնական շարժում (Գորշ գայլերի քաղաքական թևը, դաշնակցում է Էրդողանի հետ)՝ 4․15%
Լավ կուսակցություն (ազգայնական, ընդդիմադիր կուսակցություն)՝ 3․47%
Մնացած կուսակցությունները՝ 6․87%

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը առաջատար է երկրի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում, որոնց արդյունքները այս պահի դրությամբ չեն փոխվել։

Ստորև ներկայացված քարտեզում կարմիր գույնով պատկերված են այն շրջանները, որտեղ առաջատար են ՀԺԿ-ի, իսկ նարնջագույնով՝ ԱԶԿ-ի թեկնածուները։ Մանուշակագույնով նշված շրջաններում հաղթել է քրդամետ Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցությունը, մուգ կարմիրով՝ Ազգայնական շարժումը, իսկ կապույտով՝ Լավ կուսակցությունը։


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից