Թուրքիայում շարունակվում է այսօր կայացած ՏԻՄ ընտրությունների ձայների հաշվարկը: Այս պահի դրությամբ ամփոփվել են տեղամասերի ավելի քան 40%-ի արդյունքները։
Հատկանշական է, որ այս պահի դրությամբ երկրի ողջ տարածքում առաջատարը ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությունն է (ՀԺԿ), որը ստացել է ձայների 38.69%-ը։
Երկրորդ տեղում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում (ԱԶԿ) կուսակցությունն է։ ԱԶԿ-ի օգտին քվեարկել է ընտրողների 37.18%-ը։
Հատկանշական է, որ ընտրությունների նախնական արդյունքներով երկրի խոշոր քաղաքներում առաջատարը ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության թեկնածուներն են, իսկ Էրդողանի կուսակցությունն առաջատար է Թուրքիայի կենտրոնական և արևելյան որոշ շրջաններում:
Ստորև ներկայացնում ենք ընտրությունների առաջին արդյունքները՝ երկրի 6 ամենախոշոր քաղաքներում, որտեղ ընդդիմությունը բացարձակ առաջատար է.
Ստամբուլ՝
ՀԺԿ (Էքրեմ Իմամօղլու)՝ 50.06%-ԱԶԿ (Մուրադ Քուրում)՝ 41.21%
Անկարա՝
ՀԺԿ (Մանսուր Յավաշ)՝ 58.24%-ԱԶԿ (Թուրգութ Ալթընոք)՝ 34.13%
Իզմիր՝
ՀԺԿ (Ջեմիլ Թուգայ)՝ 47.99%-ԱԶԿ (Համզա Դաղ)՝ 37.23%
Բուրսա՝
ՀԺԿ (Մուսթաֆա Բոզբեյ)՝ 46.63%-ԱԶԿ (Ալինուր Աքթաշ)՝ 39.40%
Ադանա՝
ՀԺԿ (Զեյդան Քարալար)՝ 47.73%-ԱԶԿ (Ֆաթիհ Մեհդեդ Քոջաիսպիր)՝ 37.78%
Անթալյա՝
ՀԺԿ (Մուհիթթին Բյոջեք)՝ 47.12%-ԱԶԿ (Հաքան Թութունջու)՝ 41.44%