Ավելին 1 տարի առաջ - 12:19 14-06-2025

Իրանը արգելել է շների զբոսանքը խոշոր քաղաքներում

Իրանի իշխանությունները խստացրել են կենդանիների պահման կանոնները՝ արգելելով շների զբոսանքը մի շարք խոշոր քաղաքներում։ Քաղաքացիներին այսուհետ արգելվում է շներով դուրս գալ փողոց, զբոսնել այգիներում, պատմամշակութային վայրերում, շուկաներում և մանրածախ առևտրի տարածքներում։

Արգելքը տարածվում է նաև հասարակական տրանսպորտով կենդանիների տեղափոխման վրա, ինչպես նաև շների բաց ձևով մեքենայով տեղափոխման։ Կանոնները խախտող քաղաքացիները կտուգանվեն։

Պաշտոնական բացատրությամբ՝ այս միջոցառումները նպատակ ունեն կանխել մարդկանց և կենդանիների միջև հիվանդությունների տարածումը և պաշտպանել հանրային առողջությունը։ Սակայն քննադատները նշում են, որ քայլն ունի մշակութային և գաղափարական հիմք։

Իսլամական ավանդույթներում շները հաճախ համարվում են անմաքուր կենդանիներ, իսկ կենդանիներ պահելն ընկալվում է որպես «արևմտյան կենսակերպի» խորհրդանիշ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա