Ուղիղ եթեր
Սպորտ 8 ամիս առաջ - 23:29 27-01-2026

UFC-ն թարմացրել է թեթև քաշային կարգի մարտիկների վարկանիշային աղյուսակը․ Ծառուկյանը կորցրել է առաջատարի դիրքը

Հյուսիսամերիկյան UFC կազմակերպությունը թարմացրել է թեթև քաշային կարգի մարտիկների վարկանիշային աղյուսակը UFC 324 մրցաշարից հետո։ Հայ մարտիկ Արման Ծառուկյանը կորցրել է առաջատարի դիրքը։

Այժմ դասակարգման աղյուսակը գլխավորում է ԱՄՆ ներկայացուցիչ Ջասթին Գեյջին։

Լաս Վեգասում կայացած UFC 324 մրցաշարում նա մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ է տարել բրիտանացի Պեդի Պիմբլետի նկատմամբ՝ դառնալով թեթև դիվիզիոնի ժամանակավոր չեմպիոն։

Թարմացված վարկանիշային աղյուսակը ունի հետևյալ տեսքը․

Ջասթին Գեյջի (Ժամանակավոր չեմպիոն)
Արման Ծառուկյան
Չարլզ Օլիվեյրա (Բրազիլիա)
Մաքս Հոլոուեյ (ԱՄՆ)
Փեդի Փիմբլեթ (Մեծ Բրիտանիա)

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն MMA-ում գրանցել է 23 հաղթանակ և 3 պարտություն։ Իր վերջին մենամարտում՝ Fight Night 265 մրցաշարի շրջանակում, նա առավելության է հասել նորզելանդացի Դեն Հուկերի նկատմամբ, ով այժմ զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի վեցերորդ հորիզոնականը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ