Ներքին 2 տարի առաջ - 17:00 29-03-2024

Ինչո՞ւ է Մուշեղ Միլիտոնյանն ազատվել աշխատանքից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Ասեկոսեներ են պտտվում, թե Միլիտոնյանին ազատել են աշխատանքից։ Եվ պաշտոնանկությունը քաղաքական ենթատեքստ ունի։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Մուշեղ Միլիտոնյանի հետ, պարզելու համար ազատման դիմում գրելու և տնօրենի պաշտոնից ազատվելու պատճառը։

ՀՀՌՑ-ից մեզ հայտնեցին, որ Մուշեղ Միլիտոնյանը ազատված է աշխատանքից և ապրիլի 1-ից այլևս աշխատանքի չի գնալու։

Նշեցին նաև, որ Մուշեղ Միլիտոնյանի հեռախոսն անջատված է։ Աշխատակիցներն ուզում են կապվել նրա հետ, սակայն չեն կարողանում։

Ավելի վաղ Մուշեղ Միլիտոնյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել, ասելով․ «Սեփական դիմումիս համաձայն այսօրվանից ազատվել եմ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնից։ Շնորհակալություն եմ հայտնում մեր մեծ թիմին՝ կատարված լայնածավալ աշխատանքի համար»։

Նշենք նաև, որ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն է հեռուստաալիքների հեռարձակման ծառայություններ մատուցում։ Եվ ենթադրություն կա, թե Մուշեղ Միլիտոնյանի ազատումը կապված է ՀՀ տարածքում ռուսական ալիքների հեռարձակումն արգելափակելու ուղղությամբ առաջիկա քայլերի հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան