Ներքին 2 տարի առաջ - 10:23 28-03-2024

Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:

23-րդ «Արտավազդ»-ը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ կհնչեինմրցանակակիրների անունները Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն ասաց՝ Թատրոնի միջազգային օրն առանձնահատուկ է: «1961 թվականին Պետեր Բրուկի առաջարկությամբ մարտի 27-ը որոշվեց կոչել Թատրոնի միջազգային օր: Մինչ օրս ամեն տարի ամբողջ աշխարհը մեծ ցնծությամբ, ոգևորությամբ նշում է այդ տոնը»,-շեշտեց նա և հավելեց՝ թատերական աշխարհը ժամանակ առ ժամանակ ալեկոծվում է, ստիպված է լինում լուծել հարցեր, որոնք շատ դեպքերում բացարձակ կապ չունեն թատրոնի հետ, սակայն անում է դա: «Մեր ժամանակներն էլ բացառություն չեն, սակայն մենք գիտենք, որ նման օրերը երկար չեն տևելու: Պինդ մնանք, ամուր լինենք, լծված լինենք մեր գործին»,-մաղթեց Ղազանչյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է