Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:47 27-03-2024

Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել

Այսօր՝ մարտի 27-ին, տեղի ունեցավ ևս մեկ նոր կուսակցության հիմնադիր համագումարը։ Կուսակցությունը կոչվում է «Արդար խոսք»։

Նոր կուսակցության հիմնադիրը Ազատամարտիկների և վետերանների միության նախագահ Միհրան Մովսիսյանն է։

Oragir.News-ի հետ զրույցում Մովսիսյանն ասաց, որ իրենց՝ «Աշխատանք օրենք միասնություն» քաղաքական կուսակցության համախոհները և նախաձեռնող խումբը ստեղծել է նոր կուսակցություն.

«Մենք որոշել ենք անմասն չմնալ երկրի այսօրվա կարգավիճակը հարթելու և կարգավորելու գործընթացից։ Հույս ունենք, որ այս տարի կլինեն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և մենք պետք է լիարժեք մասնակցություն ունենանք, իսկ, եթե ոչ՝ կպատրաստվեք 2026 թվականի ընտրություններին»։

Նշենք, որ Միրան Մովսիսյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրն է, մեր հարցին՝ նրա եղբայը միանալո՞ւ է նորաստեղծ կուսակցությանը, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Դա կամավոր գործողություններ են, մեր դռները բաց են բոլորի համար, Առաքել Մովսիսյանն իմ մարտական ընկերն է, բացի եղբայր լինելուց։ Ես իրենով միշտ հպարտացել եմ։ Այսօր հրավիրվածների շարքում չէ, քանի որ Հայաստանում չէ»։

Հարցին՝ ինքը նաև աջակցում էր Դոկ մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանին, հիմա համագործակցո՞ւմ են, Մովսիսյանն ասաց, որ ԴՕԿ կուսակցության հիմնադիր ժողովն ինքն է անցկացրել, բայց հետո նպատակահարմար են գտել նոր կուսակցություն ստեղծել։

«Մեր հարաբերությունները բարեկամական են, ոչ մի կոնֆլիկտ չկա։ Մոտ օրերս որդիս՝ Ալբերտ Մովսիսվանը կդառնա ավագանու անդամ «Հանրարին ձայն» կուսակցության կողմից, հերթը մոտեցել է»։

Մանրամաաները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
11:49 Արտարժույթի շուկայի այսօրվա պատկերը․ դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
14:05 Իրկուտսկում ժանտախտի նոր դեպք չկա․ «Ռոսպոտրեբնադզորը» հերքել է տեղեկությունները