Ուղիղ եթեր
Ներքին 23 ժամ առաջ - 15:59 22-11-2026

Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 12։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են երկուսը՝ «Ապարան» բժշկական կենտրոն, երկուսը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: