Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:48 27-03-2024

Մեծ նվիրյալներ են այն մարդիկ, որոնք զբաղվում են թատրոնով․ Լյուդվիգ Հարությունյան

Այսօր մարտի 27-ն է՝ Թատրոնի միջազգային օրը։ Այս առիթով Հայաստանի թատերական գործիչների միությունը իրականացնում է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը՝ ամփոփելով անցնող թատերական տարին։

Oragir.News-ի հետ զրույցում Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն, ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը ասաց, որ այս օրը միշտ փորձում են տոնի վերածել։

«Ես ինքս շատ եմ կարևորում այսօրը և ուզում եմ բոլոր թատերական գործիչներին շնորհավորել և ուզում եմ, որ բոլորս վայելենք այս տոնը։ Եթե մրցանակաբաշխություն էլ է, ես չեմ նայում, որ այստեղ լարված մթնոլորտ է, ինքս փորձում եմ տոնի վերածել»,- ասաց նա։

Հարությունյանը շեշտեց՝ մեծ նվիրյալներ են այն մարդիկ, որոնք զբաղվում են թատրոնով։

Հավելենք, որ Լյուդվիգ Հարությունյանի բեմադրած «Ինկած բերդի իշխանուհին» արժանացավ Լավագույն ռեժիսուրա և Լավագույն ներկայացում մրցանակներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»