Ներքին 5 տարի առաջ - 12:54 07-07-2021

Բաքվում շարունակվում է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դեմ քրեական գործով դատավարությունը

Բաքվում` Յասամալի շրջանի դատարանում, հուլիսի 7-ին շարունակվում է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի դեմ քրեական գործով դատավարությունը, հայտնում է trend.az-ը` նշելով, որ հայ ռազմագերիները մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցի գերիներին «խոշտանգելու», «ռազմական հանցագործություններ կատարելու» (չակերտները-Խմբ.) համար:

Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ ընթացող դատավարության շրջանակում ուսումնասիրվում են քրեական գործի նյութերը:

Նշվում է, որ Մկրտչյանը բերման է ենթարկվել 2020 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի Մալիքջանլի գյուղի տարածքում` Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից:

Մինչդեռ Խոսրովյանն Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձերբակալվել է 2020 թվականի հոկտեմբերի 3-ին՝ «Ադրբեջանի տարածքում հետախուզական գործողություններ իրականացնելու փորձի ժամանակ» (չակերտները-Խմբ.):

Մկրտչյանին և Խոսրովյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113 (խոշտանգումներ), 115.2 (պատերազմի օրենքների խախտում), 279.1 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծում), 318.2 (պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով:

Նրանք ձերբակալվել են դատարանի որոշմամբ: 2021 թվականի մայիսի 20-ին նրանց գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել Բաքվի ռազմական դատարան:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը

Ձեզ գուցե հետաքրքրի