Արտաքին Ներքին Խոսք 2 տարի առաջ - 22:30 27-03-2024

Փաշինյանն ահաբեկում է հայ ժողովրդին, որ տարածքներ կորզի և նվիրի Ալիևին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ՔՊ-ական ակտիվի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ հերաթան անգամ հրապարակ նետելով և սպասարկելով ադրբեջանական նարատիվները։ Նրա համոզմամբ՝ ներկայումս մի շրջան է, երբ մեզնից նախորդ 30 տարվա համար փորձելու են վրեժ լուծել։

«Մեր էն նախորդ 30 տարին նրա մասին են, որ մենք էլ, իրենց արած էն նախորդի հետ կապված, համարել ենք, որ արդարացվածություն ունենք․ նրանք՝ իրենց հերթին, մենք՝ մեր հերթին։ Ամենակարևոր արձանագրումն այն է, որ այս ալիքը պետք է կանգնեցնել, որպեսզի մեր հաջորդ սերունդներին հնարավորություն տանք ապրել խաղաղ, հանգիստ, երջանիկ»,- կարծում է ՀՀ կառավարությունը գլխավորող Փաշինյանը։

Oragir.News-ը ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանից հետաքրքրվեց, թե Փաշինյանն ինչ վրեժի մասին է խոսում, և ինչու է կառավարության ղեկավարը ադրբեջանական նարատիվներ կիրառում։ Ի պատասխան՝ Գառնիկ Դավթյանը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից վրեժ է լուծում վերջին 6 տարիներին իր կառավարման ընթացքի համար։

Փորձագետի համոզմամբ՝ սա շատ պարզ բացատրություն ունի. «Բազմիցս նկատել ենք, որ ադրբեջանական բարձր մակարդակով հայտարարություններն ու Նիկոլի հայտարարությունները մեկը մյուսից բխող են և շարունակում են իրար, դրանցում հակասություններ չկան։ Սա թույլ է տալիս պնդել, որ այստեղ կա երկու ընկեր, բարեկամ և եղբայրների համագործակցություն. խոսքը Նիկոլի և Ալիևի մասին է»։

Գառնիկ Դավթյանը շեշտում է, որ Ադրբեջան պետությունը տարված է ահաբեկչական նկրտումներով և հային ատելու մոլուցքով, ինչը վկայող բավական փաստեր կան։ Նրա խոսքով՝ այդ ատելությունը պայմանավորված է ոչ միայն նախորդ 30 տարիներով, այլև Հայաստան պետության և հայ ժողովրդի գոյությամբ, ինչը բոլորովին նորություն չէ։

«Ես կարծում եմ՝ Նիկոլը, ինչպես ադրբեջանական պետությունն է շատ հաճախ ահաբեկչական գործողություններ իրականացնում՝ թե՛ տեղեկատվական, թե՛ արդեն քաղաքացիական անձանց գլխատելու օրինակով, մեծից (Նիկոլի մեծն այս պարագայում Ալիևն է) օրինակ է վերցնում և սպառնում է բնակչությունը։ Այստեղ նա, հասկանալով, որ ժողովուրդը 44-օրյա պատերազմից, Արցախի հայթափումից, ինչպես նաև իր բերած մյուս աղետներից հետո կոտրված է, հասարակության շրջանում առկա են հիասթափության, ճնշվածության ու հուսալքության տրամադրություններ, փորձում է դրանց վրա խաղալ, հայ ժողովրդից տարածքներ կորզել՝ նվիրելով դրանք Ադրբեջանին»,- կարծում է։

Հարցին, թե հնարավո՞ր է վրեժի մասին հայտարարություններով Փաշինյանն ակնարկում է, որ որոշ ժամանակ անց հայերն էլ են վրեժ լուծելու՝ Գառնիկ Դավթյանը պատասխանեց, որ վերջինս չափազանց հեռու է զենքից, վրեժից, հայրենասիրությունից, արժանապատվությունից, պետությունը պահպանելու ու զարգանելու գրավականից։ Ըստ նրա՝ Փաշինյանի մոտ ավելի շատ զարգացած է Ադբրեջանի առաջ «կզելու», ստորանալու, անպատիվ վերաբերմունքը կուլ տալու մեջ։

«Նա ստորանալուց ավելի լավ է, քան իր և իր ժողովրդի պատիվը բարձր պահելուց։ Ուստի բոլոր այն պնդումները, թե կգա ժամանակը, և հայերն էլ վրեժ կլուծեն, կարծում եմ՝ նա նկատի ունի, որ ինքը հայերից վրեժ կլուծի, այլ ոչ թե հայ ժողովուրդը վրեժ կլուծի Ադրբեջանից, կամ ՀՀ-ի այլ թշնամիներից։ Այդ մարդը արժանապատվություն չունի, և առավել ևս պետությունն արժանավայել կերպով կառավարելու ցանկություն, հետևաբար բոլոր դեպքերում բացասաբար վերաբերմունք ունեմ իր բոլոր հայտարարությունների վերաբերյալ»,- նկատեց նա։

Գառնիկ Դավթյանը համաձայնեց մեր դիտարկման հետ, որ Փաշինյանի հայտարարությունները կապված են Տավուշի գյուղերի շուրջ ծավալվող զարգացումների հետ՝ նշելով, որ նա փորձում է տեռորի ենթարկել հայ ժողովրդին և հատկապես տավուշցիներին։ «Փաշինյանը տեղակատվական ահաբեկչության այս փուլում փորձում է մեր հայրենակիցների շրջանում վախ սերմանել, կամ էլ սկզբնական շրջանում ցանկանում է որոշ թվով մարդկանց տեղահանել այդտեղից, որը կքանդի ու կքայքայի այն գյուղացիների ամուր կամքն ու տոկոնությունը, ովքեր դեմ են Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելուն»,- ասաց նա։

Ադրբեջանագետը հավելեց, որ Նիկոլ Փաշինյանն այստեղ խնդիրը փորձում է լուծել փուլային տարբերակով։ Ըստ նրա՝ մարդկանց մի մասին գումարով կշահագրգռեն, մյուսներին՝ փաստերով կվախեցնեն, որպեսզի այդ գյուղերի հայաթափումն ավելի արագ տեղի ունենա։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է