Ներքին 2 տարի առաջ - 14:48 27-03-2024

ՀՀ-ում խմելու ջրի կորուստը կազմում է 63%, որը սարսափելի մեծ թիվ է. Սանոսյան

Հայաստանի ջրային ոլորտում բավականին ծանր և բարդ իրավիճակ է։ Այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«Ջրային ոլորտում բավականին ծանր և բարդ իրավիճակ է․ մի կողմից բախվում ենք առկա ենթակառուցվածքների վիճակի հետ, որոնք, մեղմ ասած, լավ վիճակում չեն, մյուս կողմից բախվում ենք կլիմայական ազդեցություններին և նրանց հետևանքով մի շարք ջրաղբյուրների հետ կապված հարցերին, առկա ջրի պաշարներին՝ լինեն խմելու, ոռոգման, թե ջրամբարային ջրեր։ 2023 թվականը բավականին բարդ և ծանր տարի էր այդ առումով։

Խմելու ջրի կորստի պատկերը կազմում է 63 տոկոս, որը սարսափելի մեծ թիվ է, բայց 2018 թվականին այդ թիվը կազմում էր 73 տոկոս։ Այսինքն՝ իրականում ինչքան էլ 63 տոկոսը սարսափելի է, ապա 73 տոկոսը ավելի սարսափելի էր, և թվերի այս տարբերությունը ցույց է տալիս, որ այս ոլորտում իրականում աշխատանք կա, կորուստների նվազում կա, այլ բան է, որ բոլորս կցանկանայինք ավելի արագ տեմպով իջեցնել այս կորուստները։

Նույնը վերաբերվում է ոռոգման ջրի ոլորտին, որտեղ, իհարկե, պատկերը մի փոքր մեղմ է։ Այստեղ ջրի կորուստը կազմում է 44-45 տոկոս՝ 2018 թվականի 46 տոկոսի համեմատ։ Այսինքն՝ 1 տոկոսից ավել նվազում ունենք»,- ասաց Սանոսյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով