Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:38 26-03-2024

Ցեխոտ փողոցները մանրամասն նկարեք, թող Փաշինյանը տեսնի, ինքն է ասֆալտի մասնագետը. սահմանամերձ գյուղի բնակիչ

Շիրակի մարզի սահմանամերձ Ախուրիկ գյուղը գտնվում է Գյումրիից 5 կմ հեռավորության վրա՝ Ախուրյան գետի աջ ափին: Գյուղում խնդիրները շատ են. սոցիալականից մինչև ենթակառուցվածքներ։ Հիմնական զբաղմունքը տղամարդկանց համար արտագնա աշխատանքն է, իսկ կանանց համար գյուղատնտեսական աշխատանքները։ Հայ-թուրքական սահմանից Թուրքիայի պետական սահմանից 1.5 կմ հեռավորության վրա գտնվող գյուղը գազաֆիկացված է, գյուղամիջյան ճանապարհները անձրևի և ձյան տեղումների ժամանակ դժվարանցանելի են դառնում։ Ինչպես բոլոր գյուղերում, Ախուրիկում էլ խոսք տվողների և իրենց խոսքը չկատարող պաշտոնյաների պակաս չեն ունեցել։ Ընտրությունից ընտրություն գյուղի բնակիչներին խոստացել են, որ հարցին լուծում կտրվի, սակայն այդ խոստումները մինչ օրս չեն իրագործվել:

Խմելու ջուրը ևս խնդիր է գյուղացիների համար: Եղած ջրի մատակարարման դեպքում էլ բաշխումն անհավասարաչափ է լինում: Oragir.News-ի լրագրողն է եղել Ախուրիկում, զրուցել սահմանամերձ գյուղի բնակիչների հետ։

«Բան էլ չի փոխվել, ձեր աչքով կտեսնիք գյուղը ինչքան խնդիրներ, ըսպես ժամերով որ խոսանք էլ, չի ավարտվի։ Տրանսպորտը նորմալ չի աշխատի, գյուղամեջի փողոցները քարուքանդ են, աշխատանք չկա։ Ըսպես, որ շարունակվի, գյուղը ո՞վ կմնա։ Մարդիկ թողնին կերթան...փոխանակ ամեն ինչ էնեն, որ գյուղերը չդատարկվին, հեչ բան էլ չեն էնե»,-ասում է բնակիչներից մեկը։

Ախուրիկցիները տեսախցիկի առաջ հոգնել են բարձրաձայնել իրենց գյուղի խնդիրների մասին։ Փոխարենն ասում են՝ ցեխոտ փողոցները մանրամասն նկարեք, թող Փաշինյանը տեսնի, ինքն է ասֆալտի մասնագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել