Ներքին 2 տարի առաջ - 18:25 26-03-2024

Արդարադատության նախարարը ներկայացրել է 2023թ. իրականացված ծրագրերը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը:

Խոսելով 2023թ. դատաիրավական համակարգում իրականացված փոփոխություններից, նախարարը կարևորել է 2 մլն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման որոշ գործերի վերապահումը նոտարներին, ինչի արդյունքում՝ լրջորեն բեռնաթափվել են քաղաքացիական դատարանները, ակնկալվում է բեռնաթափումը հասցնել 70-80 տոկոսի:

Քաղաքացիական, վարչական և սնանկության վարույթներում ընդլայնվել է գրավոր կարգով քննարկվող հարցերի շրջանակը, տեխնիկական թերությունների պատճառով հայցադիմումը վերադարձնելու գործառույթը վերապահվել է դատարանի աշխատակազմին՝ դյուրացնելով փաստաթղթերի շտկման գործընթացը: 2023 թվականի ընթացքում բարձրացվել են դատավորների աշխատավարձերը, ինչի արդյունքում՝ հնարավորություն է ստեղծվել լրացնել դատավորների թափուր հաստիքները:

Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ արդյունավետ և էական առաջընթաց է գրանցվել թվայնացման ուղղությամբ: 2024թ. փետրվարի 1-ից գործում է քաղաքացիական դատավարության էլեկտրոնային հարթակը, որով արդեն մակագրվել է 850 հայցադիմում: Առաջիկայում կգործեն նաև սնանկության և հաշտարարության էլեկտրոնային համակարգերը: Կատարելագործվել է դատական գործերի էլեկտրոնային մակագրության համակարգը, արդյունքում՝ մակագրության ժամանակ հիմք է ընդունվում նաև գործերի բարդությունը և հնարավոր չէ կանխատեսել, թե որ դատավորն է քննելու այս կամ այն դատական գործը: Ամբողջությամբ թվայնացվել է նաև հարկադիր կատարման վարույթը:

Արդարադատության նախարարը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում 2023թ. իրականացված բարեփոխումներն արժանացել են միջազգային բարձր գնահատականի: ՏՀԶԿ 5-րդ փուլի՝ Հայաստանին վերաբերյալ զեկույցում կատարողական 9 ոլորտից ամենաբարձր միավորը տրվել է հակակոռուպցիոն քաղաքականության մշակմանը, Հայաստանը դուրս է եկել ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից և արդեն համարվում է բավարար կատարողական ունեցող երկիր: Ընդունվել է հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը՝ ոլորտի մասնագետների և հասարակության հետ բացառիկ կոնսենսուսի պայմաններում:

2023թ. ընթացքում կատարելագործվել են ազդարարման համակարգի իրավական մեխանիզմները, ընդլայնվել են ազդարարման տեսակները, սկսվել է համապետական արշավ, ինչի արդյունքում՝ շուրջ 80 տոկոսով ավելացել են ազդարարման քանակական և որակական ցուցանիշները: Ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը, հստակեցվել են շահերի բախման, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների վերաբերյալ օրենսդրական կարգավորումները:

Անդրադառնալով Պրոբացիայի ծառայությանը, նախարարը նշել է, որ 2023թ. հունվարի 1-ից դատարանը կարողանում է կիրառել «տնային կալանք» և «վարչական հսկողություն»: Խափանման միջոցի այդ տեսակներն այս պահին կրում է շուրջ 900 անձ: Պրոբացայի ծառայության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար ձեռք են բերվել և շահագործվում են շարժական տրանսպորտային գրասենյակներ:

Բարեփոխումներ և նորոգման աշխատանքներ են իրականացվել նաև Քրեակատարողական հիմնարկներում, ներդրվել է ատեստավորման համակարգ: Ազատազրկված անձանց համար իրականացվել են կրթական ծրագրեր, որից օգտվել է շուրջ 150 անձ:

Գրիգոր Մինասյանը նշել է, որ շահագրգիռ մարմինների, քաղհասարակության և Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկվել և ընդունվել են Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության 2023-2025թթ. գործողությունների ծրագիրը և Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը: Հիմնադրվել և գործում է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան նոր կենտրոնը (АMCA), որի շահառու է դարձել շուրջ 1000 իրավաբանական անձ: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը պատասխանել է նաև պատգամավորների և լրագրողների հարցերին:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:06 Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն վարորդական իրավունքի խմբակներ

Ձեզ գուցե հետաքրքրի