Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 12:00 26-03-2024

Նոր ծառեր թող տնկեն, առողջները չկտրեն. մասսայական ծառահատման մասին կարծիքները կիսվում են

Արդեն մի քանի օր է Երևանի տարբեր վարչական շրջաններում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը իրականացնում է ծառահատման և նոր ծառերի տնկման աշխատանքներ։
Չնայած նրան, որ Երևանի քաղաքապետարանից պնդում են, որ ծառերը հիվանդ են և ոչ կենսունակ, սակայն ինչպես քաղաքական և հասարակական գործիքների խոսքով, այնպես էլ որոշ քաղաքացիների կարծիքով քաղաքապետարանի կողմից կտրվում են առողջ ծառեր։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվելով՝ հավատո՞ւմ են քաղաքապետարանին, որ կտրում են միայն հիվանդ ծառեր։

Հարցման ժամանակ անցորդների կողմից հնչեցին տարբեր կարծիքներ, նրանց մի մասն ասաց, որ ո՛չ մեկին չեն հավատում, որոշներն էէլ ողջունեցին նոր ծառերի տեղադրումը։

«Եթե հիվանդ ծառեր են պետք է կտրեն, իսկ ծառերը թող նորը տնկեն, առողջները չկտրեն»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։


Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին