«Հայաստան» խմբակցության պատգամավորների հերթական հանդիպումը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում էր․ մարտունեցիների հետ հանդիպման էին մեկնել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ՝ Աղվան Վարդանյանը, Արման Ղազարյանը, Քրիստինե Վարդանյանը, Թադևոս Ավետիսյանը, Գեղամ Մանուկյանը։ Հանդիպման ժամանակ պատգամավորները խոսել են Տավուշում հայկական զորքերի ետքաշման երկարաժամկետ ու խորքային բոլոր հետևանքների մասին, քննարկել օրվա իշխանության առաջարկած վտանգավոր օրակարգերին՝ հանրային դիմադրություն ցուցաբերելու կարևորությունը, ներկայացրել՝ ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու ուղիները։
Պատգամավորների հետ հանդիպման եկած մարտունեցիները բարձրաձայնել են իրենց մտահոգությունները՝ երկրում ստեղծված քաոսային իրավիճակի մասին, դիտարկումներ արել , կոչով դիմել համաքաղաքացիներին։
Հանդիպմանը մասնակցող մարտունեցիներից մեկն իր խոսքում նշել է․ «Տավուշից ու Սյունիքից փակում են, 9 ամիս էլ մեզ սոված ծարավ պահեն, որ ստիպված հանձնվենք թուրքի՞ն.․․ թուրքն ամեն օր ուզում է, ուզում է․․․ մնացել է մեր գոտկատեղից ներքևը տանք Ալիևին՝ պրծնենք, հերիք չի՞»։
Մանրամասն՝ տեսանյութում։