Հրապարակվել է ժամանակակից գինեգործության մասին պատմող առաջին վավերագրական ֆիլմ-փոդքասթն է: Երկրորդ եթերաշրջանը նվիրված է Հայաստանի Վայոց ձորի մարզին։ Անդրադարձ է կատարվել KOOR և KEUSH նախագծերին, գինեգործության հնագույն պատմությանը և այն մարդկանց, որոնք այսօր վերակենդանացնում են գինու մշակույթը Հայաստանում:
KOOR-ը հիմնադրվել է 10 ընկերների կողմից 2014 թ․։ Ի սկզբանե այն հոբբի էր, սակայն հետագայում վերածվեց բիզնեսի։
«KOOR գինին տարբերվում է մյուսներից, թերևս քանի որ այն տարբերվում է պատրաստման տեխնոլոգիայով։ Եթե գինուն նայենք որպես մարդու, ապա նա հարգված մարդ է, իր մարդկային որակներով, չափավոր, հաջողակ, որին սիրում են ցանկացած միջավայրում»,- պատմում է ընկերության դեսպան Արայիկ Հովհաննիսյանը։
KOOR-ն ընդգծում է Հայաստանի՝ գինու արտադրության բազմադարյան ավանդույթները։ «Կուրը» վերցված է Հերոդոտոսի՝ մ․ թ․ ա․ 5-րդ դարի աշխատությունից, որտեղ նա պատմում է, որ հայերը լաստեր ունեին, որոնք ունեին օվալաձև տեսք և կարված էին կաշվից։ Դրանցով հայերը տակառներով գինի էին տեղափոխում՝ զբաղվելով առևտրով։
Հովհաննիսյանը շեշտում է՝ հնեցվելով արցախյան տակառներում՝ գինին յուրօրինակ համ է ստանում։
Ընկերության նպատակն է պահպանել գինու արտադրության ավանդույթները ու աշխարհին ներկայացնել իսկական հայկական գինի։
Պլանավորում են այս տարի սկսել գործարանի կառուցումը։ Շենքը կլինի ֆուտուրիստական ոճով՝ հիշեցնելով Արարատը։
Նրանց հետ համագործակցում է Wine Works и Keush ընկերության հիմնադիր Վահե Քեշգուրյանը։ Նրան Հայաստանում համարում են գինու արտադրության կնքահայրը։
KEUSH-ը Արենի սորտի խաղողից է ստացվում։