Ներքին 2 տարի առաջ - 13:36 24-03-2024

Ալավերդու ԲԿ-ի տնօրենի պաշտոնի համար ՔՊ-ականներն իրար միս են ուտում

Oragir.News-ի տեղեկություններով՝ Ալավերդու ԲԿ-ում տնօրենի թափուր պաշտոնի համար ՔՊ-ականների միջև գզվռտոցը չի դադարում։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր ծանոթին է ուզում տնօրեն կարգել, ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ իր, Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունից դուրս եկած և ավագանու «անկախ» անդամ դարձած Սիմոն Զախարովն էլ՝ իր։

«Սիմոն Զախարովը, որին ՔՊ-ականները խաբեցին և իրենց կողմը քաշեցին, խոստացել էին, որ այդ պաշտոնը նրան էին տալու, բայց հետո ասացին՝ չի լինի, տարիքն էին պատճառաբանել, թե մեծ է։ Հիմա Զախարովն ամեն կերպ պնդում է, որ իր մտերիմ ընկերոջը՝ Գևորգ Ազարյանին նշանակեն տնօրեն։ Հիմա այդ մարդուն՝ Գևորգ Ազարյանին, բերել և նշանակել են փոխտնօրեն։ Փաստացի և՛ ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը՝ Լորա Սարգսյանը, և՛ նորանշանակ փոխտնօրենը՝ Գևորգ Ազարյանը, ՔՊ-ական են, ու հիմնական պայքարը հենց այս երկուսի մեջ է»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախկին թիմին դավաճանած և իշխանության կողմն անցած Զախարովը ՔՊ-ականներին խոստացել է ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունից ևս 1 հոգու իրենց կողմը քաշել, եթե վստահեցնեն, որ իր ընկերը՝ Գևորգ Ազարյանն է դառնալու ԲԿ-ի տնօրեն։

«Զախարովը խոստացել է «Ապրելու երկրից» մի ձայն էլ պոկի,միայն թե Լորա Սարգսյանին հանեն, իր ընկերոջը նշանակեն տնօրեն։ Բայց քանի որ Լորա Սարգսյանն էլ է հանդիսանում ավագանու ՔՊ-ական անդամ, նրան ազատելով՝ վստահաբար ՔՊ-ն 1ձայն կկորցնի, դրա համար Զախարովը նման խոստում է տվել։ ԲԿ-ում այս երկուսին էլ չեն սիրում, քանի որ կաշառակեր դեմքեր են։ Բացի այդ, Ազարյան Գևորգի մասին վատ պատմություններ կան, որոնց մասին այս պահին ճիշտ չեմ համարում բարձրաձայնելը, բայց այդ մասին քաղաքում բոլորն էլ խոսում են։ ՔՊ-ի գզվռտոցների պատճառով տուժում են Ալավերդիի բնակիչները, ամեն մեկն իր մարդուն է ուզում պաշտոնի նշանակել, իրար միս են ուտում․․․ Այնպես որ արշալույսները Ալավերդիում խաղաղ չեն»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալավերդու ԲԿ-ի տնօրենի պաշտոնի համար ՔՊ-ականները իրար դեմ են դուրս եկել։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի

Ձեզ գուցե հետաքրքրի