Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:30 03-10-2025

Ապրանք կա՝ 5 անգամ թանկացել ա․ թոշակառուն ամիսներով միս չի ուտում․ հարցում

2025-ի հունվարի 1-ից սպառողները բախվել են համատարած թանկացումների։ Նաև նրանք, որոնց եկամուտներն այս տարիների ընթացքում ոչնչով չեն ավելացել, փոխարենը՝ ծախսերն են անընդհատ աճել՝ ինչպես թանկացումների, այնպես էլ՝ հարկային պարտավորությունները մշտապես ավելացնելու հետևանքով։ Այսօր էլ կաթնամթերքն է թանկացել։

Ուշագրավ է սակայն, որ QR կոդերը ստանալու և տպագրելու համար տնտեսվարողները վճարում են 4.2 դրամ ստանալու և 2.2 դրամ տպագրելու համար։ Այսինքն՝ 1 միավոր ապրանքի վրա QR կոդ փակցնելու համար տնտեսվարողը վճարում է 6.4 դրամ, սակայն թանկացումն շատ ավելի զգալի է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Վերջին շրջանում թանկացումների նոր ալիք նկատո՞ւմ եք։ Ո՞ր ապրանքներն են ամենաշատը թանկացել»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ թանկացումներ միշտ կան, որոշներն էլ ասացին, որ բոլոր մթերքներն էլ թանկացել են։

«Ամեն օր ենք նկատում, չեմ կարող հիշել, որ ապրանքները»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ամեն ինչն է թանկացել։ «Իհարկե նկատում եմ, բայց որ թանկացնում են, ինչի թոշակ չեն ավելացնում։ Պարտադրում ա, որ ես կանխիկ առևտուր չանեմ, գնամ քարտով առնեմ, բայց չէ որ ես կոմունալ եմ մուծում, ինքը կոմունալի համար բոնուս չի տալիս։ Ամեն ինչն ա թանկացել, թոշակառուներ կան, որ ամիսներով, օրերով միս չեն առնում, որ ուտեն »,- նշեց նա։

Քաղաքացիների մեկի կարծիքով էլ՝ որոշ ապրանքների արժեքը 5 անգամ ավելացել է։ «Շատ, անսահմանափակ թանկացումներ ա։ Երևի բաներ կան 5 անգամ ավելացել ա։ Կաթնամթերքը շտ թանկ ա, ընդհանուր առմամբ ամեն ինչ թանկացել է»,- ասաց նա։

«Իհարկե միշտ ա նկատվում դա, էն ապրանքները ինչը միշտ օգտագործում ենք, մանր-մանր 5-10 դրամ թանկանում ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից