Ներքին 2 տարի առաջ - 19:30 07-03-2024

ՔՊ-ական «պոռնոգրաֆիա»՝ Ալավերդու ԲԿ-ի տնօրենի պաշտոնի համար

Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունից դուրս եկած և ավագանու «անկախ» անդամ դարձած Սիմոն Զախարովը ՔՊ-ի խաբեության զոհն է դարձել։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ալավերդու համայնքապետարանի մեր աղբյուրը։ Նրա խոսքով՝ ՔՊ-ն Սիմոն Զախարովին խոստացել էր «Ապրելու երկիր» խմբակցությունից դուրս գալուց և արդեն նախկին թիմակցին անվստահություն հայտնելու դիմաց Ալավերդու ԲԿ-ի տնօրենի պաշտոնում նշանակել, սակայն այդ պայմանը կատարելուց հետո ՔՊ-ականները փոշմանել են.

«ՔՊ-ականները Զախարովին ասել են՝ ոնց որ քո թիմին դավաճանեցիր, այնպես էլ մեզ կդավաճանես։ Բացի այդ, տարիքն անց է․ մի խոսքով՝ բացահայտ ասել են՝ հույսդ կտրիր, ԲԿ-ի տնօրեն չես լինելու»։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին Ալավերդու ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված Ալավերդու ավագանու ՔՊ-ական անդամ Լորա Սարգսյան, որը մասնագիտությամբ գինեկոլոգ է։ Սակայն ՔՊ-ական պատգամավոր, Ալավերդիում «ռուլիտ» անող Արեն Մկրտչյանը ցանկացել է այդ պաշտոնում նշանակել իր աներոջը՝ Կարեն Ազարյանին։

«Ալավերդիում խոսում են, որ Արենի աները՝ Կարեն Ազարյանը, հրաժարվել է այդ առաջարկից, ավելին, նեղ շրջապատում Արենի մասին շատ կոշտ է արտահայտվել, ասել է՝ Արենը մեր ընտանիքի խայտառակությունն է»,- ասաց մեր զրուցակիցը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Ալավերդի ԲԿ-ի տնօրենի պաշտոնով հետաքրքրված է նաև Սուրեն Պապիկյանը։ Նա էլ ցանկանում է իր մտերիմին նշանակել այդ պաշտոնին․

«Ալավերդիում ՔՊ-ականները 2 թևի են բաժանված՝ Սուրեն Պապիկյան, Արեն Մկրտչյան։ Պապիկյանն ուզում է իր մտերիմին՝ Ստեփանավանի ԲԿ-ի տնօրեն Անուշ Իսպիրյանին բերել, Ալավերդու ԲԿ-ի տնօրեն դարձնել»։

Նշենք, որ Անուշ Իսպիրյանը 2019 թվականին մասնակցել է Ալավերդի ԲԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին, սակայն 2-րդ փուլից դուրս է մնացել։

«Ալավերդու ԲԿ-ում իրավիճակը հետևյալն է․ Սուրեն Պապիկյանն ուզում է՝ իր մտերիմ Անուշ Իսպիրյանը դառնա տնօրեն։ Զախարովը չի կարող, քանի որ տարիքն անց է, բայց նա էլ պայման է դրել, որ իր ընկեր Գևորգ Ազարյանը տնօրեն դառնա, քանի որ ինքը ՔՊ-ի համար արած ունի։ Արեն Մկրտչյանն էլ հիմա ուզում է՝ ներկայիս ԺՊ-ն՝ Լորա Սարգսյանը մնա, քանի որ իր թիմակիցն է»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի