Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:13 21-03-2024

Առաջարկ՝ մերժում ստանալու ակնկալիքով

Մարտի 21-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման աջակցության ծրագիրը։ Մասնավորապես հայտարարվել է, որ առաջնահերթ 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներն են օգտվելու բնակապահովման հնարավորությունից, իսկ սպասող ընտանիքներին կտրվեն պետական աջակցության տարբեր տեսակներ։

Հատկանշական է, որ չնայած արցախցիների կողմից կառավարության հայտարարած՝ 1 տեղահանված անձի հաշվով աջակցության 3 մլն դրամի չափին ընդդիմությանը, գործադիրն անտեսում է այդ բողոքը և վերահաստատում իր առաջարկությունը։

Թե ինչպես է արցախցի ընտանիքը կարողանալու տուն «կառուցել» կամ «գնել» այդ գումարով՝ հայտնի չէ։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը,միտումնավոր, հաշվի չի առնում իր ղեկավարած հանրապետության անշարժ գույքի շուկայի իրողությունները և, փաստորեն, առաջարկում է՝ մերժում ստանալու համար։

Նշենք, որ մարտի 20-ին արցախյան մի խումբ հասարակական կազմակերպություններ անց էին կացրել հանրահավաք, որտեղ մասնավորապես բնակաջակցության չափի մասով հայտնել էին իրենց կտրուկ և միանշանակ անհամաձայնությունը՝ խոստանալով ցույցի մասնակիցների անունից ընդունված հայտարարությունը (որի կետերից էր նաև նշված առարկությունը) հասցնել կառավարություն։ Հանրահավաքի արդյունքում ընդունված հայտարարությամբ անգամ նշվել էր երկշաբաթյա ժամկետ՝ արտահայտված բողոքներին պատշաճ արձագանքելու համար։

Եվ հանրահավաքից ընդամենը 1 օր անց կառավարությունը կրկնում է իր «առաջարկությունը»՝ դրանով ցույց տալով, որ չի պատրաստվում ընդառաջ գնալ տնանկ մարդկանց միանգամայն ողջամիտ պահանջներին։

Այս դեպքում ի՞նչ է ակնկալվում բողոք արտահայտած արցախցիներից։ Արդյո՞ք սա չի նշանակում սադրանք, որին պատասխան տալու դեպքում է՛լ ավելի են խստացվելու «առաջարկները»։ Չէ՞ որ ՀՀ գործող օրենսդրության՝ փախստականներին վերաբերող իրավական ակտերն ընդունվել են շատ վաղուց և պարունակում են միայն ընդհանուր բնույթի կետեր։ Հստակ է, որ ՀՀ կառավարության կողմից տրվող օգնությունը, մասնավորապես «40+10 հազարական դրամները» հատկացվում են, եթե այսպես ասենք, հայեցողաբար։

Ցավոք, այս կասկածները ռեալ հիմքերի վրա են գտնվում, և Արցախն Ադրբեջանի մաս կազմելը ճանաչած կառավարության համար ոչ մի խնդիր, հատկապես բարոյական առումով, չկա՝ անելու այնպիսի առաջարկություն, որն ի սկզբանե դատապարտված է մերժվելու։

Չենք կարծում, թե արցախցիներին տներով ապահովելու հարցն արդեն փակուղում է, բայց հարկ եղած վճռականություն չդրսևորելու դեպքում կարճ ժամանակ անց մենք բոլորս կանգնելու ենք փաստի առաջ։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան