Միտք Ներքին 2 տարի առաջ - 15:21 21-03-2024

Չի՛ կարելի սեփական ժողովրդի մեջ սերմանել խուճապ ու հուսահատություն․ Արման Թաթոյան

Չի՛ կարելի սեփական ժողովրդի մեջ սերմանել խուճապ ու հուսահատություն, անճարության զգացում, հետո ժողովրդին սպառնալ պատերազմով և «մեղա» գալով Ադրբեջանի առաջ` ապահովել նրանց օգտին «դելիմիտացիա»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը․

«Չի՛ կարելի սահմանի անվտանգությունն առանձնացնել մարդուց: Անվտանգությունն առաջին հերթին մարդու համար է, իսկ մարդն այդ անվտանգությունը ստանում է սեփական պետության երաշխավորած իրավունքների շնորհիվ` արժանապատիվ ու ապահով կյանքից, խմելու ջրից մինչև սեփականության իրավունք ու ազատ տեղաշարժ:

Անվտանգությունն ու մարդկանց իրավունքները հիմնարար են պետական սահմանի որոշման հետ կապված միջազգային գործընթացներում։

Տեսե՛ք Սյունիքի, Վայոց ձորի ու Գեղարքունիքի սահմանային գյուղերում վիճակը` մարդիկ ապրում են առանց տարրական իրավունքների, առանց անվտանգ կյանքի, հողից ու ջրից զրկված:

Եվ հիմա նույն վիճակը ստեղծվելու է Տավուշում։

Սահմանային գյուղերում մարդիկ տանջանքով, մաքառումով ադրբեջանական հանցագործների կրակոցների վտանգի ներքո մշակում են առանց այն էլ ադրբեջանական օկուպացիայի պատճառով սահմանափակ հողերը, որ մի կերպ ընտանիքի եկամուտ վաստակեն, հիմա էլ ադրբեջանական զինված ծառայողները են բերվում Տավուշի գյուղերի մոտ:

Ի՞նչ է նշանակում` «ո՞րն է մեր տարածքը» կամ «կարո՞ղ եք ցույց տալ մեր տարածքը» կամ էլ «ադրբեջանական զորքերի` մեր տարածքից դուրս գալու հարցին պատասխանելու համար պետք է ֆիքսենք՝ որն է մեր տարածքը»:

Ինչպե՞ս կարելի էր երկիրը բերել այս վիճակի. սեփական [և թիմի] հայտարարություններով ամրացնել ադրբեջանական դիրքերն [ընդդեմ Հայաստանի] իրավական-դիվանագիտական հարցերում։

Սեփական պաշտոնի շահերից ելնելով` անընդհատ հերքել ադրբեջանական հանցանքները` դրանով նրանց տալ ուժեղանալու հնարավորություն ու հիմա պատերազմի վախերով ստիպել ժողովրդին համակերպվել ադրբեջանական առաջխաղացումների ու նոր տառապանքների հետ:

Իրար հաջորդող այս սխալների պայմաններում Ադրբեջանն էլ անվերջ կպնդի, որ չի ընդունում սահմանների ձեր «ֆիքսումը»։ Ստացվում է՝ պետք է անվերջ զիջել՝ հետն էլ, որպես արդարացում, հղում անել «պատմական» ինչ-որ «հանրագիտարանների»»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին