Ներքին 4 տարի առաջ - 18:23 19-12-2021

Երևանի ավագանիում հուսահատություն է. որպես վերջին քայլ` ավագանու անդամները սկսել են վայր դնել մանդատները

Դեկտեմբերի 22-ին տեղի է ունենալու Երևանի ավագանու նիստ, որի օրակարգում քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցն է։

Հայտնի է, որ «Իմ քայլը» խմբակցության ներսում տարաձայնություններ են։ Խմբակցության փոքր մասը դեմ է Հայկ Մարությանի այսպես՝ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով հեռանալուն։

Oragir.news-ին հայտնի է դարձել, որ Հայկ Մարությանի կողմնակիցները, հասկանալով, որ հնարավոր չէ դիմագրավել Նիկոլ Փաշինյանի պահանջին, սկսել են հերթով վայր դնել մանդատները։

Հիշեցնենք, որ այսօր մանդատը վայր է դրել «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գայանե Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը