Գայանե Գաբրիելյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից
copy image url

Գայանե Գաբրիելյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից

Ներքին 1 տարի առաջ - 14:14 21-03-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գայանե Գաբրիելյանին շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գայանե Գաբրիելյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Գայանե Գաբրիելյանը շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում էր նշանակվել վարչապետի՝ 2021 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ: