Ուղիղ եթեր
Ներքին 46 րոպե առաջ - 15:41 15-10-2026

Հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի. վազքի մրցույթ կանցկացվի

Հոկտեմբերի 17-ին և 18-ին Երևանում կանցկացվի «Երևան Մարաթոն» վազքի միջազգային մրցույթը, որի կազմակերպման և անցկացման շրջանակում մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից:

Հոկտեմբերի 17-ին և 18-ին Երևանում կանցկացվի «Երևան Մարաթոն» վազքի միջազգային մրցույթը, որի կազմակերպման և անցկացման շրջանակում մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Հոկտեմբերի 17-ին

ժամը 7․00-ից մինչև 13․00-ն՝ Հրազդանի կիրճի 5 կմ հատվածում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարակից տարածքից։
ժամը 6․00-ից մինչև հոկտեմբերի 18-ի ժամը 21։00-ն՝ Զաքյան փողոցը՝ Խորենացի-Գրիգոր Լուսավորիչ հատվածում։

Հոկտեմբերի 18-ին

ժամը 6․00-ից մինչև 8․40-ը երթևեկությունը կսահմանափակվի՝

Խորենացի փողոցում՝ Զաքյան փողոցից մինչև Իտալիայի փողոց,
Բեյրութի, Իտալիայի և Վազգեն Սարգսյան փողոցներում ամբողջությամբ,

Տիգրան Մեծի պողոտայում՝ Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունից մինչև Մելիք-Ադամյան փողոց,

Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունն ամբողջությամբ։

Ժամը 6․00-ից մինչև 9․15-ը՝

Թումանյան փողոցը՝ Նալբանդյան փողոցից մինչև Խանջյան փողոց հատվածում,
Սայաթ-Նովայի պողոտան՝ Նալբանդյան փողոցից մինչև Խանջյան փողոց հատվածում,
Հանրապետության փողոցը՝ Խանջյան փողոցից մինչև Վարդանանց փողոց հատվածում։

Ժամը 6․00-ից մինչև 9․45-ը՝

Նալբանդյան փողոցը՝ Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունից մինչև Կորյունի փողոց / Սայաթ-Նովայի պողոտա,

Վարդանանց փողոցը՝ Հանրապետության փողոցից մինչև Ալեք Մանուկյան փողոց,
Ալեք Մանուկյան և Իսահակյան փողոցներն ամբողջությամբ։

Ժամը 6․00-ից մինչև 10․00-ն՝

Թամանյան փողոցն ամբողջությամբ,

Մոսկովյան փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Սարյան փողոց։

Մինչև 10․10-ը՝ Սարյան փողոցը՝ Մոսկովյան փողոցից մինչև Լեոյի փողոց։

Մինչև 10․20-ը՝ Լեոյի փողոցն՝ ամբողջությամբ, Պարոնյան փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Հնդկաստանի փողոց։

Մինչև 10․30-ը՝ Հնդկաստանի և Ձորափի փողոցներն ամբողջությամբ։

Մինչև 14․00-ն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Իտալիայի փողոց հատվածում։

Մինչև 14․30-ը՝ Հրազդանի կիրճի և Նիկիտա Սիմոնյան փողոցներն ամբողջությամբ։

Ժամը 7․00-ից մինչև 14․30-ը՝

Հաղթանակի կամուրջը մասնակի,
Արգիշտիի փողոցն ամբողջությամբ,
Մաշտոցի պողոտան՝ Հաղթանակի կամրջից մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց հատվածում։