Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:07 19-03-2024

Հայ ժողովուրդը պետք է թույլ չտա Հայաստանի ուկրաինացում. Արեգնազ Մանուկյան

Նիկոլ Փաշինյանը խաբել ու խաբում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Սկսած արագաչափերից մինչև մայրաքաղաքային տրանսպորտի գնի թանկացում, գազի գնից մինչև խաղաղության ապահովում նա ասել ու արել է հակառակը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

«Հայաստանում կյանքը թանկացել է, մարդու կյանքը՝ էժանացել: Փաշինյանը խաբեց ու եկավ իշխանության: Ասաց՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա: Հիմա էլ ասում է՝ կա՛մ ես Հայաստանում կլինեմ իշխանություն, կա՛մ Հայաստանը չի լինի:

Նա Հայաստանը դարձրել է առևտրի առարկա: Մինչ այդ Արցախն էր հանել վաճառքի: Ու վաճառեց: Խոստացավ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացում, հայտարարեց, որ Արցախը Հայաստան է և վերջ, բայց Արցախը հանձնեց Ադրբեջանին, արցախցիներին էլ դարձրեց փախստական: Ինչ մնում է Հայաստանին, ապա հիմա այն դրված է Ռուսաստան-Արևմուտք, Իրան-Արևմուտք հակամարտության զոհասեղանին:

Փաշինյանը խաբում է, թե, իբր, խաղաղության խաչմերուկ է դարձնում Հայաստանը: Դրա գինը նա նշանակել էր Արցախը: Ասում էր՝ մինչև Արցախը չհանձնենք Ադրբեջանին, Հայաստանը խաղաղ չի կարող ապրել:

Այժմ խաղաղության գին է նշանակված Ադրբեջանի մյուս պահանջների բավարարումը՝ Տավուշի գյուղերը, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերի տարածքների կտրատումը: Նաև՝ Ալիևին հաճո սահմանադրության ընդունումը։ Փաշինյանի քարոզչաթիմը խաբում է, թե, իբր, մեր անվտանգության երաշխավորը կարող են դառնալ Արևմուտքը և ՆԱՏՕ-ն։ Բայց դրա համար պետք է թշնամանալ Ռուսաստանի ու Իրանի հետ:

Թե ինչպես է ՆԱՏՕ-ն խաղաղություն ու անվտանգություն ապահովում և որքանով է պատրաստ թուրքական կամ ադրբեջանական ագրեսիայի դեմն առնել, տեսել ենք Հյուսիսային Կիպրոսում, Սիրիայում, Ուկրաինայում: Դրանից առաջ տեսել էինք նաև Վրաստանում:

Փաշինյանի արևմտամետությունն իրականում թուրքամետություն է: Արևմուտքը չի էլ թաքցնում, որ իր խնդիրը ոչ թե Հայաստանին պաշտպանելն է, այլ Հայաստանի հաշվին Ռուսաստանին վնասելը, Իրանի դեմ պլացդարմ սարքելը։ Փաշինյանը պատրաստ է մինչև վերջին հայը պայքարել ու զոհաբերել Հայաստանը՝ աշխարհաքաղաքական խաղերում: Նա դրա անունը դրել է «ինքնիշխանություն» և աճուրդի հանել նույն այդ ինքնիշխանությունը՝ հանուն սեփական կաշվի փրկության: Հայաստանյան այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հայտարարությունը՝ Փաշինյանի լուռ համաձայնությամբ, վառ վկայությունն է այն բանի, թե ինչպես է Փաշինյանը Հայաստանը դարձնում զոհաբերվող խաղաքարտ՝ ՆԱՏՕ-Ռուսաստան հակամարտությունում։

Հայ ժողովուրդը պետք է դասեր քաղի այլոց ու սեփական պատմությունից և թույլ չտա Հայաստանի ուկրաինացում: Դրա թիվ մեկ նախապայմանը Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է: Փաշինյանի ու Հայաստանի շահերը խոր հակասության մեջ են: Իրական խաղաղության հասնելն ու անվտանգության ապահովումը պետք է սկսել ներսից»,- նշեց նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին