Ներքին 2 տարի առաջ - 18:05 18-03-2024

Հող հանձնողին չենք հանդիպի․ Բաղանիսի բնակիչների մեծ մասը հրաժարվել է Փաշինյանի հետ հանդիպել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր վաղ առավոտյան զորքով ուղևորվել է Տավուշի մարզ, որտեղ հանդիպումներ է ունեցել Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի բնակիչների հետ։

Փաշինյանն իր հետ Տավուշ է տարել նաև վերջին ասուլիսում պարբերաբար ձեռքը վերցրած ՀՀ մակետը, որպեսզի բնակիչներին ավելի պատկերավոր ներկայացնի,թե որ տարածքներն է պատրաստվում զիջել թշնամուն, որտեղով է անցնելու նոր ճանապարհը։

Բաղանիս գյուղի բնակիչներից մեկը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ի տարբերություն 2021 թվականի, երբ հարյուրավոր բնակիչներ ցանկանում էին հանդիպել, զրուցել իրենց գյուղ քարոզարշավի եկած Փաշինյանին, հիմա մեծամասնությունը չեն ցանկացել նրա հետ հանդիպել, քանի որ նրան ստախոս են համարում։

«Նիկոլը շարքային խաբեբա է, չենք ուզում իր հետ հանդիպել, հերթական անգամ ժողովրդին կուտ է տալու, գնա։ Ընկած մարդ էին ման գալիս, որ հետը հանդիպեին, այնքան քիչ էին, որ մի քանի գյուղից հավաքեցին, ընդհանուր հանդիպեցին։ Ներկաների մեծ մասն էլ իր հետ քաղաքից եկածներն էին ու անվտանգության աշխատակիցները։ Գյուղերից հանդիպմանը ներկա են եղել վարչական բնակավայրերի ղեկավարները, գյուղապետարանների աշխատողները և այլն»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե Փաշինյանը ինչ է որոշել կամ արդեն խոստացել թշնամի Ադրբեջանին,գյուղում վճռական են տրամադրված, հետքայլ չեն անելու։

«Մենք չենք պատրաստվում անգամ 1 մետր հետքայլ անել։ Եթե պետք է՝ կկռվենք ու մեր հողը կպահենք։ Զարմանում ու նաև ամաչում եմ, որ իմ համագյուղացիների մեջ գտնվել են մարդիկ, որ ինչ-ինչ պատճառներով գնացել են հող հանձնողի հետ հանդիպելու։ Մեծ մասը հենց այդպես էլ ասել է՝ հող հանձնողի հետ չենք հանդիպի»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը ուղևորվել է Տավուշի մարզ և հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։
Փաշինյանի մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներում երևում են մարդկանց շարքերում նստած անվտագության աշխատակիցներ, ինչպես նաև Փաշինյանի տիկտոկյան էջը վարող «Ռուպր Դավոն»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը