Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 16:05 18-03-2024

Փաշինյանը Պուտինին չպետք է շնորհավորի․ հարցում

Մարտի 17-ին տեղի ունեցած Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթել է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը գրանցելով ռեկորդային ցուցանիշ՝ 87.33%:
Բազմաթիվ երկրների ղեկավարներ այդ թվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շտապել են շնորհավորել Վլադիմիր Պուտինին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ այս պահը շնորհավորական ուղերձ չի հղել, ինչը քննարկումների տեղիք է տվել, թե արդյոք Փաշինյանը կշնորհավորի՞ Պուտինին, ավելին՝ կմեկնի ՌԴ՝ մասնակցելու վերջինիս երդմնակալության արարողությանը, ինչպես արեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թահիփ Էրդողանի դեպքում։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքի փողոցներով, անցորդնեից հետաքրքրվելով՝ իրենց կարծիքով՝ պե՞տք է Նիկոլ Փաշինյանը շնորհավորի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և մասնակցի նրա երդմնակալության արարողությանը։

Մի տղամարդ ասաց, որ Փաշինյանը, որպես երկրի ղեկավար պետք է շնորհավորի Պուտինին։

Հարցվածնեից մի քանիսն էլ, պատասխանելով մեր հարցին, ասացին, որ չպետք է Փաշինյանը ո՛չ շնորհավորի Պուտինին, ո՛չ էլ մասնակցի նրա երդմնակալության արարողությանը։

Մանամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին