Ներքին 2 տարի առաջ - 10:55 17-03-2024

Ինչքան էլ իմ նկատմամբ ճնշումներ լինեն, դրանից չի փոխվելու Փաշինյանի դավաճան տեսակը. Կարապետ Պողոսյան

Արդեն հայտնել էինք, որ գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կարապետ Պողոսյանին մեղադրյալի կարգավիճակում հրավիրել են հարցաքննության։

«Մեկ օրվա մեջ երեք քրեական գործն են հարուցել իմ նկատմամբ, ընդ որում շատ հին ու աննպատակ թեմաների շուրջ»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։

Պողոսյանի պնդմամբ`այս քրեական գործերը բացառապես քաղաքական երանգ ունեն, դրանք անհեռանկար ու ապագա չունեցող գործեր են։

«Օրինակ` վերջին քրգործը գլխավոր դատախազության ցուցումով է, դեռեւս 2022 թվականին իմ կողմից կատարված գրառման համար։ Հաշվի առնելով այս լարված իրավիճակը` նախընտրում եմ շատ չմանրամասնել` ելնելով նախաքննության շահերից։ Ընդամենը կարող եմ ասել, որ այս գործերը անհեռանկար գործեր են, բացարձակապես ապագա չունեցող քրեական վարույթներ են։ Ընդամենը ավելորդ լարվածություն և քաշքշուկներ ստեղծելու համար են։ Ափսոսում եմ, որ դատախազությունում և Քննչական կոմիտեում պարապ մարդիկ շատ են, ովքեր աբսուրդ գործերով են զբաղվում»,-ընդգծեց իրավապաշտպանը։

Կարապետ Պողոսյանի խոսքով`այս ամենը դասական բռնապետության օրինակ է, այսինքն`այլակարծության համար քրեական գործեր են կարվում։

«Իրենց թվում է, թե եթե քրեական գործեր կարեն, դժվարություններ ստեղծեն, դրանով հասնելու են որոշակի հաջողությունների, ոչ։ Ինչքան էլ իմ ու մյուս ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներ լինեն, ինչքան էլ ընդդիմադիրներին բանտերում ապօրինի պահեն, դրանից չի փոխվելու Փաշինյանի դավաճան, ծախված տեսակը։ Դրանից նրա նկատմամբ հասարակության և պատմության գնահատականը չի փոխվելու։ Միևնույնն է այս ամենը ունենալու է իր վերջը»,-եզրափակում է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
14:49 Վայքում 76-ամյա վարորդը Honda-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում
13:30 Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրգործ է հարուցվել. լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում
14:55 Խաչատրյան Գագիկը, երբ ազատության մեջ լինի, ոչ միայն կքայլի, այլ նաև կվազի, որ տեսնի՝ թոշակը նստե՞լ է, թե ոչ․ Փաշինյան