Ներքին Միտք 2 տարի առաջ - 11:38 16-03-2024

Արցախն Ադրբեջան հռչակածներն այսօր եկել են ու արցախցիներին մեղադրում են Արցախից տեղահանվելու համար

ՀՀ ԱԳ նախարարը, խուսափելով արցախցիների վերադարձի իրավունքի ապահովմանն ուղղված գործընթացի մեկնաբանությունից, նշել է, թե իրենք ամեն ինչ արել են, որպեսզի ԼՂ հայությունը կարողանա մնալ Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Վերջինս նշել է, որ իրենք ամեն ինչ արել են, որ հայաթափում չլինի, և քաղաքական էլիտան, ի տարբերություն իրենց, ԼՂ-ում իշխանություն փոխեց և հանձնեց Արցախը:

Դուք սրա ցածրորակ ու էժանագին խոսքին նայեք` լրիվ հատուկ գործող իշխանության անարժեք գոյությանն ու անփառունակ վարքագծին:

Ժամանակին «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողները, պատերազմ պարտվածները, երկիր հանձնածները, կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրողները, Արցախին բլոկադայի ու հարձակմանը միայնակ թողնողները և վերջնարդյունքում Արցախն Ադրբեջան հռչակածներն այսօր եկել են ու արցախցիներին մեղադրում են Արցախից բռնի տեղահանվելու համար:

Արցախից մարդիկ բռնագաղթել են 10-ամսյա ծանր շրջափակման, չվերջացող հարձակումների և ՀՀ իշխանությունների` արցախցիներին նկատմամբ դավաճանական կեցվածքի պատճառով:

Ով այդ պահին Արցախում չի եղել, իր երեխային սոված չի տեսել, իր ընկերոջը վիրավոր/անօգնական վիճակում չի տեսել, ադրբեջանցիների մուտքը խաղաղ բնակավայրեր չի տեսել և, վերջապես, իր ընտանիքի մահացած անդամին կողքին դրած՝ մեքենայով 34 ժամ «մահվան միջանցքով» չի անցել, երբեք չի կարող ու դրա բարոյական իրավունքն էլ չունի գնահատելու արցախցիների կյանքի ամենածանր որոշումը:

Ու սրանք դեռ երես ունեն մարդամեջ մտնելու և պետություն ներկայացնելու»,- նշել է Աբրահամյանը:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին

Ձեզ գուցե հետաքրքրի