Արդեն մեկ ժամից ավելի է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ափնա գյուղի վարչական տարածքում, Վարդենուտ գյուղի 300-ից ավել բնակիչներ ի նշան բողոքի փակել են գլխավոր ճանապարհը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին, որ դիմել են այդ ծայրահեղ քայլին, քանի որ ինչ-որ «ՌԻՏ» ՍՊԸ որոշել է ողջ գյուղի բերրի հողերը գրոշներով իրենով անել՝ պատճառաբանելով, թե ստեղծում է էկոգյուղ, որտեղ լինելու է նաև դահուկավազքի և լեռնադահուկային կոմպլեքս, այդ թվում նաև ճոպանուղի, իսկ գյուղը կանգնած է դատարկելու շեմին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երթևեկությունը նշված հատվածում կաթվածահար է եղել և խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։