Լարված իրավիճակ՝ Գեղարքունիքի մարզում. գյուղացիները փակել են ճանապարհը. shamshyan.com
copy image url

Լարված իրավիճակ՝ Գեղարքունիքի մարզում. գյուղացիները փակել են ճանապարհը. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 12:20 15-12-2023
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում: Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ ի նշան բողոքի փակել են Երևան-Իջևան ավտոճանապարհի Գագարին բնակավայրի գլխավոր ճանապարհը:

Երթևեկությունը կաթվածահար է եղել, գյուղացիներն էլ ասում են, որ ճանապարհը փակել են, քանի որ կառավարությունը արգելում է իրենց ձկնորսությամբ զբաղվել:

Ոստիկանները գյուղացիների հետ բանակցություններ են վարում, որպեսզի ճանապարհը բացեն և խնդիրը տեղում քննարկելու համար մեկնեն կամ Գեղարքունիքի մարզպետարան, կամ Կառավարություն:

Սակայն բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են մարզպետին և Շրջակա միջավայրի նախարարին, ասելով, որ մինչև նրանք չգան, ճանապարհը չեն բացի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված