Արտաքին 2 տարի առաջ - 14:28 09-03-2024

Ռուս-ուկրաինական հակամարտությունը խլել է 10 703 քաղաքացիական անձի կյանք

Ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում սպանված քաղաքացիական անձանց թիվը հասել է 10 703-ի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Մերձավոր Արևելքի, Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով օգնական Մոհամեդ Խալեդ Հիարին։

Նա նշել է, որ ՄԱԿ-ում մտահոգված են Ուկրաինայի արևելքում բնակելի շրջանների վրա հակամարտության տարածմամբ։

ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ ռուսական զորքերը գրեթե ամբողջությամբ ավերել են այն գյուղերը, ավաններն ու քաղաքները, որտեղ տարածվել է հակամարտությունը։

«Այդ հարձակումները միջազգային իրավունքի խախտում են եւ պետք է անհապաղ դադարեցվեն։

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա հանգեցրել է 10 703 խաղաղ բնակչի մահվան։ Նրանցից 549-ը երեխաներ են։ Վիրավորվել է 20 146 մարդ։ Մենք դատապարտում ենք բոլոր հարձակումները քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա»,- ասել է Հիարին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ