Արտաքին 2 տարի առաջ - 16:40 08-03-2024

Ուկրաինայում զոհվել է առնվազն 46 հազար 677 ռուսաստանցի զինծառայող

BBC բրիտանական հեռուստառադիոկայանի ռուսական ծառայության, «Մեդիազոնա» հրատարակության և կամավոր-հետաքննողների համատեղ կազմած նոր զեկույցում ասվում է, որ 2022 թվականի փետրվարի 24-ին մեկնարկած ռուս-ուկրաինական պատերազմում զոհվել է առնվազն 46 հազար 678 ռուսաստանցի զինծառայող: Այս մասին փոխանցում է azatutyun.am-ը։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում հաստատվել է ևս 1555 մարդու մահ, ինչը պատերազմի բոլոր ամիսների ընթացքում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է:

Խոսքը բաց աղբյուրներում հրապարակված անուն-ազգանուններով և հուղարկավորության վայրով հաստատված մահերի մասին է: Վերլուծողների պնդմամբ, զոհվածների իրական թիվը կարող է անգամներով ավելի մեծ լինել:

BBC-ի հաղորդսգրությունում նշվում է, որ զինվորականների մահվան մասին տեղեկությունները հաճախ ուշացումով են հասնում հարազատներին, և գրանցած կորուստների աճը մասամբ բացատրվում է Ավդեևկայի շուրջ մարտերի հետևանքներով:

Կան նաև զոհերի մասին ավելի ուշ հաստատված տվյալներ, որոնք ստացվել են Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ռուսական ուժերի վարած գործողություններից հետո:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում