Արտաքին 4 տարի առաջ - 10:22 16-07-2022

Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր առնվազն 4760 ռուս զինվորական է զոհվել

BBC-ի ռուսական ծառայությունը և Mediazona պարբերականը, ուսումնասիրելով բաց աղբյուրների տվյալները, հաշվարկել են, որ Ուկրաինա զինված ներխուժման սկզբից ի վեր զոհվել է առնվազն 4760 ռուս զինվոր։ Սրանք միայն այն կորուստներն են, որոնք հաստատվել են․ իրական զոհերի թիվը շատ ավելին է, ենթադրում են լրագրողները։

Նշվում է, որ Ուկրաինայում ռուս զինվորների մահվան հաստատված թիվը գերազանցել է չեչենական երկրորդ պատերազմի երեք տարիների ընթացքում դաշնային ուժերի կորուստները. Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալների համաձայն՝ 1999 թվականի հոկտեմբերից մինչև 2002 թվականի դեկտեմբերը Չեչնիայում սպանվել է 4572 ռուս զինծառայող։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան