Ներքին Արտաքին Խոսք 2 տարի առաջ - 16:30 07-03-2024

Ռուսական «բեսպրեդել». Զվարթնոց օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայությունը ստորացուցիչ է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին Ազգային ժողովում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու մասին Հայաստանը պաշտոնական նամակ է ուղարկել Ռուսաստան։

Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ ՀՀ-ն, Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունները: «Հայաստանն անկախության շրջանում տարբեր ուղղություններով կարողություններ է ձեռք բերում, և այս պահին Հայաստանն ամբողջական կարողություն ունի օդանավակայանում ամբողջությամբ վերահսկողություն իրականացնելու համար»,- նշել էր նա։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ շատ դրական է գնահատում և ողջունում է Արմեն Գրիգորյանի այս հայտարարությունը։ Նրա խոսքով՝ Արմեն Գրիգորյանն այս հայտարարությամբ իրականացնում է այն սոցիալական պատվերը, որը կա հայ հասարակության շրջանում։

Ռուբեն Մեհրաբյանն ընդգծում է՝ Հայաստանն անկախ պետություն է, և ինչպես օրինակ Մոզամբիկն է իր օդանավակայանների հսկողությունն իրականացնում, այնպես էլ Հայաստանը կարող է դա անել։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ բացի Արմեն Գրիգորյանից նույնաբովանդակ հայտարարություն նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է արել՝ նշելով, որ ՀՀ-ն «Զվարթնոց» օդանավակայանում անձնագրային հսկողություն իրականացնելիս Ռուսաստանի կարիքը չունի։

Հարցին, թե օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ի համար խնդիրներ ու սպառնալիքներ առաջացնո՞ւմ է՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ դա Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի համար ստորացուցիչ է։ Նրա համոզմամբ՝ դա ոչ թե սպառնալիք է, այլ ամենօրյա ռեժիմով օդանավակայանում տեղադրված ռումբ։

«Նրանք օդանավակայանում զբաղված են ռուսական բեսպրեդելով, որին պետք է օր առաջ վերջ տալ։ Ռուս սահմանապահներին չպետք է թույլատրվի Հայաստանի Հանրապետությունում՝ մեր ննջարանի բանալու անցքից նայել, թե ինչ է կատարվում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության հնարավոր հակազդեցությանը՝ քաղաքագետն ասաց, որ այդ մասին չի էլ մտածում։ Նա նշեց՝ որքան ցանկանում են, թող հակազդեն, ցանկացած հակազդեցությանն արձագանքելու բազմաթիվ տարբերակներ կան։

«Եթե իրենք շատ սկսեն համը հանել, բոլոր ձևերով ռադները կքաշեն Հայաստանի Հանրապետությունից՝ իրենց բիզնեսներով, գեստապոյով, բազայով և փնթիներով։ Կկորեն ու կգնան այստեղից։ Այսքան բան»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել