Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:04 07-03-2024

Կարտոֆիլն ու կաղամբը մեր սպառողները կհասցնեն սպառել․ Պապոյան

Ինձ մոտ այսօր առավոտյան խորհրդակցություն ունեցել ենք այդ հարցով: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով նրան, որ Գեղարքունիքի մարզում կարտոֆիլ ու կաղամբ արտադրող գյուղացիները բողոքի ակցիաներ են անցկացնում՝ հայտարարելով, որ պետությունը չի օգնում, որ իրացնեն իրենց ապրանքը, որը մնացել է և փչանում է:

«Երբ մենք նայում ենք, թե ամսական ինչքան սպառում ունենք Հայաստանում, և այն ծավալը, որ մնացել է այս պահին գյուղատնտեսների մոտ, կարծում ենք, որ դրանք մեր սպառողները կհասցնեն սպառել: Ամսական սպառվում է մոտ 30 հազար տոննա կարտոֆիլ:

Այլ հարց է, որ Հայաստանում մենք ունենք գնանկում: Ոչ միայն կարտոֆիլի, այլև ընդհանրապես այս տարի գները ավելի ցածր են, քան անցած տարի: Կարտոֆիլի ու կաղամբի դեպքում դա ակնհայտ է: Այսինքն ունենք մեդալի երկու երես. Մի երեսում մեր գյուղատնտեսներն են, որոնք ապրանք են արտադրել ու ուզում են հնարավորինս թանկ վաճառել: Մյուս կողմում մեր քաղաքացիներն են, որոնք ուզում են հնարավորինս էժան այդ ապրանքները ձեռք բերել»,-ասաց Պապոյանը:

Դիտարկմանը, որ դրսից այդ նույն մթերքները ներմուծվում են, որի պատճռով տեղի արտադրանքը չի վաճառվում, նախարարն արձագանքեց. «Այդ ապրանքների դրսից ներմուծման ծավալներն այնպիսին չեն, ինչպիսին ներկայացվում են»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
14:09 Միխայիլ Գալուստյանը պատմել է ամուսնալուծության, նոր ամուսնության և ևս մեկ երեխա ունենալու ցանկության մասին