Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 09:56 12-03-2022

ՌԴ պատժամիջոցները որքան վնաս կհասցնեն ՀՀ տնտեսությանը. Առավոտ

«Առավոտ» օրաթերթը գրում է.

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Մերի Հովսեփյանն ասաց, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները շոշափում են երկրի տնտեսության Ֆինանսաբանկային, ավիացիոն, մեքենաշինական և այլ ոլորտները, իսկ ավելի քան 150 միջազգային խոշոր ամերիկյան և եվրոպական կորպորացիաներ հայտարարեցին ՌԴ-ից դուրս գալու մասին։ Պատժամիջոցները ՌԴ-ում անկումը կհասցնեն 6-10 %-ի, որը ՀՀ-ում կհանգեցնի 0,7 տնտեսական անկման։ «Անցյալ տարի 850 մլն տրանսֆեր է եկել մեր երկիր, իսկ այս տարի կնվազեն թե՛ ծավալով, թե՛ արժեքով, իսկ հացահատիկի գնման համար խուճապ պետք չէ, քանի որ 2022 թ.-ի համար ՀՀ-ն արդեն գնում կատարել է։ ՀՀ-ում տարեկան սպառվում է 550 հազար տոննա ցորեն, որից 350 հազար տոննան ներմուծում ենք ՌԴ-ից»։

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի խոսքով՝ պատժամիջոցները չեն փոշիացնելու ՌԴ տնտեսությունը, իսկ ՌԴ-ից ՀՀ եկող տրանսֆերտները կազմում են դրսից եկող տրանսֆերտների 40 տոկոսը։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
14:09 Միխայիլ Գալուստյանը պատմել է ամուսնալուծության, նոր ամուսնության և ևս մեկ երեխա ունենալու ցանկության մասին