Մամուլ 2 տարի առաջ - 08:17 06-03-2024

Հայաստանում շուտով ևս մեկ կուսակցություն կծնվի․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հայաստանում շուտով եւս մեկ կուսակցություն կծնվի՝ ՀԺՊԿ անունով՝ Հանուն ժողովրդավարական պետականության կուսակցություն։ Փետրվարի 11-ին տեղի է ունեցել կուսակցության հիմնադիր համագումարը, հիմնել է Արսեն Սարգսյանը, ով մեզ ասաց, որ կուսակցությունը հիմնադրվել է «Արատտա-Վան» հայրենասիրական, բարեգործական, իրավապաշտպան ՀԿ-ի հիմքի վրա: Սարգսյանը ՀԿ-ի հիմնադիրն է նաեւ։ Նա ասաց, որ այս պահին կուսակցությունը դեռ պետական գրանցում չունի, իսկ նրա քաղաքական գծի մասին կխոսի, երբ այն գրանցվի։

Նորաբաց կուսակցության ֆեյսբուքյան էջի գրառումներից մեկում Արսեն Սարգսյանը մարդկանց հրավիրում է միանալ իրենց․ «Ով Հայ ժողովուրդ, մեր փրկությունը միաբանության մեջ է, Հանուն Հայրենիքի, Հանուն Ժողովրդիս բարօրության, եթե դո՛ւ չես սակարկում ՀՀ ինքնիշխան սուվերեն տարածքային ամբողջականությունը, եթե դո՛ւ չես ուրացել սուրբ Արարատը` կարող ես միանալ մեզ»։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին