Իրանի հարավ-արևելյան շրջանում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆանուջ քաղաքից 50 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախը ընկած է եղել 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։