Ներքին 2 տարի առաջ - 20:45 04-03-2024

Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում․ փրկվել են մեծ թվով կենդանիներ. shamshyan.com

Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությւան 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղում հրդեհ է բռնկվել անասնագոմերից մեկում։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարդարապատ գյուղի սկզբնամասում գտնող, բնակիչներին պատկանող գոմերի հարևանությամբ ու մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը մի քանի անասնագոմեր ու խոտի հսկայական դեզեր, ապա մարել այն։

Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Մոտ 50-ից ավելի խոշոր եղջերավոր անասուններ փրկվել են, քանի որ ծուխը լցվում էր նաև գոմեր ու հենց նրանք էին, որ կարողացան անասուններին գոմերից դուրս բերել։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։

Այրվել է մոտ 400 քառակուսի մետր չոր եղեգ, 4 հատ ուռենու ծառ ջերմահարվել է, բայց բազմաթիվ ծառեր ու հրդեհի հարևանությամբ գտնվող անասնագոմեր փրկվել են կրակի ճիրաններից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ