Դպրոցներում տարօրինակ կոնֆետներ են բաժանում․ ծնողն ահազանգում է
copy image url

Դպրոցներում տարօրինակ կոնֆետներ են բաժանում․ ծնողն ահազանգում է

Ներքին 1 տարի առաջ - 15:15 02-03-2024
Նախօրեին համացանցի օգտատերերից մեկն իր ֆեսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ դպրոցներում երեխաներին ինչ-որ տարօրինակ կոնֆետներ են բաժանում։ Նա մասնավորապես գրել է․

«Ծնողներ ջան ուշադիր եղեք, որոշ դպրոցներում կասկածելի կոնֆետներ են հյուրասիրել, այսօր տեղեկացրեցին դասարանի ծնողներից, որ զգույշ լինենք... Տեսնես ոստիկանությունը ինչ քայլեր է ձեռնարկում, առաջին դեպքը չի, էլի ենք լսել»:

Գրառման մեկնաբանությունների բաժնում քաղաքացին նաև հրապարակել է կոնֆետների լուսանկարը։

Oragir.News-ը կապ հաստատեց գրառման հեղինակի հետ՝ պարզելու, թե կոնկրետ, որ դպրոցում են երեխաներին բաժանել կոնֆետները։

«Չգիտեմ, թե որ դպրոցում է եղել, սակայն, ծնողներից մեկն ասաց, որ տվել են երեխաներին, բայց նրանք հրաժարվել և չեն վերցրել։ Այլ մանրամասներ չգիտեմ»,- ասաց ծնողը։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև ՀՀ գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանի հետ՝ պարզելու վերոհիշյալմ գրառման վերաբերյալ որևէ գործողություն իրականացվե՞լ է, թե՞ ոչ, սակայն վերջինս պատասխանեց, որ գրառման վերաբերյալ ոչ մի ինֆորմացիայի չի տիրապետում։



Ամենից շատ դիտված