Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:52 27-02-2024

Ինչո՞ւ են բանակում խաղաղ պայմաններում զոհվում զինվորները․ հարց՝ ՊՆ փոխնախարարին

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր ԱԺ-ում անդրադառնալով բանակում խաղաղ պայմաններում արձանագված մահվան դեպքերին, ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանից հետաքրքրվեց՝ ՊՆ-ն արդյոք իրականացրել է վերլուծություն, ինչու են շատացել մահվան դեպքերը, ինչ կոնկրետ քայլեր են իրականացվում այդ երևույթի դեմն առնելու համար, ովքեր, երբ և ինչ պատիժ են կրել բանակում առկա այդ իրավիճակի համար։

Ի պատասխան Կարեն Բրուտյանն ասաց, որ լիազորված չէ այդ հարցերին պատասխանելու. «Ես խնդրում եմ գրավոր հարցը ներկայացրեք, մենք ձեզ գրավոր կպատասխանենք»:

Թագուհի Թովմասյանն արձագանքեց. «Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում և բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են: Մեր քաղաքացիներին հետաքրքրող հարցերից մեկը դա է՝ ինչու են բանակում խաղաղ պայմաններում զոհվում զինվորները: Ցավալի է, որ դուք լինելով փոխնախարար, որևէ ասելիք չունեք այս մասով: Այսինքն որևէ տեղեկություն, գոնե զոհերի թիվը հրապարակեք: Դուք տեղեկություն չունե՞ք, որևէ քայլ չի՞ իրականացվում ՊՆ-ում: Ես գրավոր հարց տալու տեղը գիտեմ, ուղղում եմ ու շատ ուշացումով ստանում եմ պատասխաններ ՊՆ-ից»:

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ