Արտաքին 2 տարի առաջ - 20:52 24-02-2024

«Հեզբոլլահը» հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի դիրքերին հարվածներ հասցնելու մասին

«Հեզբոլլահ» խմբավորման զինյալները հարվածներ են հասցրել Իսրայելի պաշտպանության բանակի դիրքերին Թելեթ-Կուբրա սահմանային շրջանում:
Այդ մասին հայտնել է կազմավորման ռազմական տեղեկատվական ծառայությունը:

«Մեր մարտիկները մեծ տրամաչափի Burkan հրթիռներ են կիրառել Թելեթ-Կուբրա բարձունքներում հրամանատարական դիտակետը խոցելու համար և շարքից հանել այնտեղ տեղադրված տեխնիկական սարքավորումները: Ուղիղ հարվածների հետևանքով հակառակորդի շարքերում կան կորուստներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Al Mayadeen հեռուստաալիքը հաղորդել էր, որ Լիբանանի հարավից արձակված ևս երկու հրթիռ պայթել է Արևմտյան Գալիլեայի Ադամիթ բնակավայրի մոտակայքում: Այդ հարձակման հետևանքների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը