Ներքին 2 տարի առաջ - 15:32 24-02-2024

Մեր տնտեսությունը ողորմելի վիճակում է. Դավիթ Անանյան

Հարկաբյուջետային քաղաքականությունում, եթե հարկերը գերակատարվում են, բայց ծախսերը թերակատարվում են, նշանակում է՝ իշխանությունը տնտեսությունից փողը բերում է իր խողովակներով, բայց այդ փողը չի կարողանում վերադարձնել տնտեսություն։

Տնտեսության լավ ու վատ լինելը ոչ թե հարկման գործընթացն արդյունավետ կազմակերպելու մեջ է, այլ թե, այսպես ասած, տնտեսության կապիտալն ավելացնո՞ւմ ենք, թե՞ ոչ, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդմանն ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Դավիթ Անանյանը։

«Եթե մենք, օրինակ, 2024 թվականին կանխատեսում ենք համախառն ներքին արդյունքի տասուկես տրիլիոն աճ և դա վերաբերում է ոչ արտահանելի հատվածին՝ առևտուր, ծառայություններ, շինարարություն, ապա այդ աճ կոչվածը փուչիկ է:

Առևտրով և ծառայություններով երկիր չեն պահում, մանավանդ, որ դրանց ծավալներն արտաքին գործոններով են պայմանավորված։

Արդյունաբերության բովանդակային և ազդեցիկ ճյուղը՝ հանքարդյունաբերությունը, անկում է ունեցել։ Տնտեսության կառուցվածքում աստիճանաբար ունեցել ենք որակի անկում, արտահանելի հատվածը գահավիժում է, ոչ արտահանելի հատվածը՝ պայմանավորված արտաքին գործոններով, աճ է գրանցում։ Մի օր այդ արտաքին գործոնները վերանալու են, ես չեմ տեսնում, թե ինչով ենք դրանք փոխարինելու»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար