Արտաքին Ներքին Խոսք 2 տարի առաջ - 17:00 23-02-2024

Ես օդանավակայանում ընդհանրապես ռուս սահմանապահների չեմ էլ տեսել․ Գեղամ Մանուկյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահները հեռացվելու են։ Այս մասին Factor.am-ին հայտնել էր բարձրաստիճան մի աղբյուր, որի անունը չի հրապարակվել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս գործընթացը տեղի է ունենալու մոտ ժամանակներում։ Պաշտոնյան չի հստակեցրել, թե նման որոշումն ինչով է պայմանավորված։ Նա միևնույն ժամանակ վստահեցրել է, որ այս հարցում առկա է քաղաքական որոշում։

Oragir.News-ը Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանից հետաքրքրվեց՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու քաղաքական անհրաժեշտություն կա՞։

Ի պատասխան պատգամավորը նշեց, որ այս իշխանություններից ամեն ինչ էլ հնարավոր է, սակայն մինչև պաշտոնական բացատրություն ու հիմնավորումներ չլինեն՝ դժվար է ասել՝ տեղեկությունը իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։ «Ուստի ձեռնպահ կմնամ մեկնաբանություն տալուց»,- ասաց նա։

Հարցին, թե օդանավակայանից ռուս սահմանապահների հեռացումը որքանո՞վ նպատակահարմար կլինի՝ Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ օդանավակայանում ռուս սահմանապահների չի նկատել։ «Ճիշնասած ես օդանավակայանում ընդհանրապես ռուս սահմանապահների չեմ էլ տեսել, որ պատկերացնեմ՝ կա՞ն, թե՞ ոչ։ Դա ուղղակի հիմնավորումներով պետք է լինի, թե ինչի հիման վրա է նման որոշում կայացվել, որ հետո հնարավոր լինի մեկնաբանել»,- կարծում է նա։

Մեր հարցին, թե նման զարգացումն ինչպե՞ս կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա՝ ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց, որ հայ-ռուսական հարաբերություններն այս իշխանությունների ջանքերով ամեն օր են փչանում։ Ըստ նրա՝ ցանկացած նմանատիպ գործողություն ունենում է իր բացասական հետևանքները։

«Իհարկե՛ ցանկացած քայլ, կամ արտահայտություն իր բացասական հետևանքն ունենում է, որը, ցավոք սրտի, անդրադառնում է ոչ թե այս իշխանավորների անձնական կյանքի, այլ մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության, ՀՀ քաղաքացիների ու մեր անվտանգային համակարգի վրա»,- եզրափակեց նա։

Նկատենք, որ ռուս սահմանապահների տեղակայումը «Զվարթնոց» օդանավակայանում չի կարգավորվում միջկառավարական պայմանագրով։ Հայաստանը և Ռուսաստանը 1992 թվականին ստորագրել են պայմանագիր, որով կարգավորվում է ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակն ու գործունեությունը։ Այս պայմանագրում, սակայն, օդանավակայանում ծառայություն իրականացնելու վերաբերյալ կետ չկա։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան