Ներքին 2 տարի առաջ - 11:54 23-02-2024

Արտագնա աշխատողներին որոշակի ժամանակով կարող ենք Հայաստանում չհարկել. Ռուստամ Բադասյան

Այսօր՝ Կառավարության հերթական նիստի ժամանակ, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ասաց, որ հայտարարագրման համակարգի փուլային ներդրումով, որն ամբողջական կներդրվի 2026-ից, թիրախավորում են տարբեր հարաբերություններ։

«Ինչպես վարձակալության հարաբերություններն ենք լուծել, այնպես էլ փորձում ենք և փուլ-փուլ գնում ենք գանձման ճանապարհով, որ բոլորը վճարեն եկամտային հարկերը: Քանի որ սովորույթի ուժով երբևէ նման հարկային պարտավորություններ չեն հայտարարագրվել և եկամտային հարկ չի վճարվել, նաև այս դեպքում որոշակի տույժեր են հաշվարկվել»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ արտագնա աշխատողներին որոշակի ժամանակով կարող են Հայաստանում չհարկել. «Կարծում ենք, որ մենք կարող ենք որոշակի օրենսդրական փոփոխություններով մեղմել, վերացնել այս ազդեցությունները և գնալ փուլային տարբերակով, հայտարարագրման համակարգի սահուն ներդրման ուղղությամբ: կառավարության գործընկերների հետ քննարկելով եկել ենք եզրակացության, որ այս փուլում եթե ստանում ենք տեղեկատվություն օտարերկրյա պետությունում ստացած եկամտի և վճարված հարկերի մասին, ապա տարբերությունն առնվազը որոշակի ժամանակով կարող ենք Հայաստանում չհարկել՝ արձագանքելով նաև այս դժգոհությունների օբյեկտիվ հատվածին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար