copy image url
Մշակույթ 7 ամիս առաջ - 20:42 20-02-2024

Նա տեսել է երևի արևային մի քաղաք․ այսօր Ալեքսանդր Թամանյանի հիշատակի օրն է

«Երևանի անունը հավերժ կապված է Թամանյանի անվան հետ: Երևանը կրում է իր հանճարի կնիքը, նրա լայնաթև շնչառությունն ամենուր է: Նրա հանճարի շնորհիվ մեր մայրաքաղաքը բարձրացել է ... Եվ երախտապարտ Երևանը սերնդեսերունդ հարգանքով կխոնարհի գլուխը մեծ Վարպետի ու հայրենասերի հիշատակի առաջ»,- գրել է Ավետիք Իսահակյանը Ալեքսանդր Թամանյանի մասին:

Այսօր ճարտարապետության ակադեմիկոս, հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանի հիշատակի օրն է։



Անիի պեղումները ղեկավարող Նիկոլայ Մառի պատվերով Թամանյանը 1908-ին ստեղծեց միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքում թանգարանի նախագծային տարբերակ: Բնականաբար, հայկական վաղեմի շինարարության հետ շփումը չէր կարող լինել անհետևանք ու չարթացնել բուռն հետաքրքրություն հայկական ճարտարապետության նկատմամբ: Քույրը՝ Մագդալինա Թամանյան-Շաուսենը, վկայում է, որ մի անգամ Պետերբուրգում հայկական ճարտարապետական հուշարձանների նախագծերն ու լուսանկարները դիտելիս ասել էր ընկերոջը՝ Շրյոթերին. «Կտեսնե՛ք, ապրելու եմ ու կառուցելու Հայաստանում»:

Այդպես էլ եղավ․ Թամանյանի շնորհիվ Երևանը դեմք ու դիմագիծ ստացավ՝ գավառական անկյանք քաղաքից վերածվելով եվրոպական ստանդարտների մայրաքաղաքի։



Իսահակյանը հիշում է, որ լինելով բնույթով անխոնջ հետազոտող՝ Թամանյանը չէր բավարարվում իր գիտելիքներով: Նա անընդհատ ժամանակ էր գտնում ծանոթանալու հին հայկական ճարտարապետության նոր հայտնաբերված նմուշներին: Այս առումով մեր մյուս ականավոր ճարտարապետը՝ Թորոս Թորամանյանը, բացեց մեր ճարտարապետական արվեստը Թամանյանի առջև, դարձավ նրա կենդանի ուղեցույցը այս ոլորտում: Նրանք լրացնում էին միմյանց, սովորում էին միմյանցից: Որպես Հնությունների պահպանության կոմիտեի նախագահ ՝ Թամանյանը հաճախ էր ճանապարհորդում ավերակները ստուգելու, սկսված վերականգնման աշխատանքները վերահսկելու համար:



Թամանյանը Երևանի շինհրապարակում ուշադիր նայում էր յուրաքանչյուր մասնիկի, զրուցում էր վարպետների, բանվորների հետ: Զվարթնոցի ու Անիի սյուները, կամարներն ու խոյակները ոչ թե կուրորեն կրկնօրինակվում էին, այլ նորովի լուծվում, վերաիմաստավորվում: Թամանյանը կարողացավ պահպանել հայ ճարտարապետության կարևորագույն հատկանիշը՝ ինքնատիպությունը, որն արտացոլում էր ազգի աշխարհընկալումն ու գեղարվեստական մտածելակերպը ու անկախ էր ժամանակի ընթացքից:



Ժամանակակիցները պատմում են, որ Թամանյանի գլուխգործոցներից Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի կառուցումը հատկապես ոգևորել էր Եղիշե Չարենցին։ Նա շրջում էր շինհրապարակում, շոյում դեռևս այս ու այն կողմ թափթփված քարերը։ Որպես այս մեծ գործի հանդեպ խոնարհման արտահայտություն՝ Չարենցը Թամանյանին նվիրեց իր «Մահվան տեսիլ» պոեմը։

adv_banner

Ամենից շատ դիտված

22:00 Երեխաների աղմուկի մեջ էլ լսելի են թշնամու զինվորների ձայները, բոլորը սարսափում են․ Աճարկուտի բնակիչ
15:26 Վանդալիզմ՝ Երևանում. Դավիթաշենում հիմքից կտրել են 45 հսկայական ու առողջ բարդիներ. shamshyan.com
17:00 Ծնողները բողոքում են՝ Գորիսի դպրոցներում ծեծում և հայհոյում են աշակերտներին, տնօրենները հերքում են
21:30 «Մուծված» տնօրեններ, «լյուբիմչիկներ», սխալ որոշումներ, ապօրինի պաշտոնավարում․ ԿԶՆԱԿ-ի պերճանքն ու թշվառությունը
22:38 Ինչո՞ւ են լարվել Մակրոն-Փաշինյան երկկողմ հարաբերությունները․ քաղաքագետի պարզաբանումը
09:53 Գեղարքունիքի մարզում հիվանդանոց տեղափոխված հղի կնոջ պտուղը ծննդաբերությունից հետո գտնվել է մահացած վիճակում․ shamshyan.com
12:47 Հորս հատուկ խցում են տեղավորել. 48 ժամ թույլ չեն տվել ջուր խմել, ստիպել են մնալ ոտքի վրա. Ռուբեն Վարդանյանի որդի
11:42 Լյուբով Ուսպենսկայայի դուստրն անհետացել է
11:52 Պետրոս Ղազարյանի նման «մեկնաբանների» աշխատանքի հետևանքով Հ1-ի եթերը վերածվում է «քուչի բազարի»․ Սողոմոնյան
09:00 Սկսվում է քարոզչական պայքարը․ հաղթանակի շանս կա