Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:54 19-02-2024

Տեմպը պետք է ավելացնել, մեզանից նեղանալ չլինի․ Ավինյան

Մեկ շաբաթում Երևան քաղաքում ապամոնտաժվել է 435 ինքնակամ տեղադրված գովազդ, որից 59-ը՝ ցանցային, տոկոսային հարաբերությամբ՝ 13 տոկոս: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց արտաքին ձևավորման և գովազդի վարչության պաշտոնակատար Արմեն Առաքելյանը՝ ներկայացնելով մայրաքաղաքում ինքնակամ տեղադրված գովազդներն օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու կամ ապամոնտաժելու, ինչպես նաև առանց թույլտվության տեղադրված գովազդային վահանակներն ապամոնտաժելու ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ գիտի՝ կան տնտեսվարողներ, որոնք դիմել են ոստիկանություն՝ քաղաքապետարանի կողմից իրականացվող ինքնակամ տեղադրած, որոշ դեպքերում արդեն մեր չափորոշիչներին հակասող գովազդների ապամոնտաժման հետ կապված։

«Ես կարծում եմ, որ այստեղ պետք է տեմպը հնարավորինս ավելացնենք։ Չի կարելի։ 2023թ. ապրիլին ենք ընդունել այս նոր չափորոշիչները։ Այդ մարդկանց հետ մանրամասն քննարկել ենք։ Իրենք տեղեկացված են եղել, որ նման չափորոշիչներով ընդունում ենք գովազդի նոր ստանդարտներ։ Հարգելի գործընկերներ, մեզանից նեղանալ չլինի»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը